Հայաստանում գենդերային փոքրամասնություն․

Հայաստանի Հանրապետությունում լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս* (ԼԳԲՏ) համայնքի իրավունքները օրինական և սոցիալական բնագավառներում օրենսդրորեն չեն կարգավորվում։ Նույնասեռականությունը Հայաստանում 2003 թվականից ի վեր օրինական է։ Այնուամենայնիվ, չնայած այն ապաքրեականացվեց, տեղի լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս* (ԼԳԲՏ) քաղաքացիների իրավիճակը զգալիորեն չփոխվեց։ ԼԳԲՏ համայնքի շատ հայեր վախենում են, որ նրանք իրենց ընկերների, ընտանիքների, հասարակության կողմից կքարկոծվեն և կվտարվեն, որը հիմնավորված է սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ։ Վերջերս Հայաստանում ԼԳԲՏ համայնքը դարձել է ավելի լավ կապակցված սոցիալական ցանցերի շնորհիվ, թեև վախի զգացումը և անանունության ցանկությունը մնում են ազգային պահպանողական մշակույթի պատճառով։

Հոմոսեքսուալությունը մնում է տաբու թեմա հայ հասարակության շատ մասերում։ 2012 թվականի ուսումնասիրության ժամանակ հայաստանցի լրագրողների 55%-ը հայտարարել է, որ նրանք կդադարեցնեն իրենց հարաբերությունները ընկերոջ կամ բարեկամների հետ, եթե պարզվի, որ նրանք գեյ են։ Բացի այդ այս ուսումնասիրությունը պարզել է, որ հայաստանցիների 70%-ը գտնում է, որ ԼԳԲՏ համայնքը «տարօրինակ» է։ Ավելին, չկա ոչ մի իրավական պաշտպանություն ԼԳԲՏ անձանց համար, որոնց իրավունքները պարբերաբար խախտվում են։ Հայ երիտասարդների մեծ մասը դեռևս անտեղյակ է ԼԳԲՏ բազմաթիվ խնդիրների վերաբերյալ։

ԼԳԲՏ համայնքի շատ մարդիկ պնդում են, որ իրենց նկատմամբ աշխատավայրում կամ ընտանիքում ատելության և բռնության կոչեր են հնչում, սակայն նրանք չեն բարձրաձայնում կամ բողոքում իրենց իրավունքների ոտնահարման կամ քրեական հանցագործությունների մասին։

Բացի այդ 2011 թվականին Հայաստանը ստորագրել է «համատեղ հայտարարություն բռնարարքներ և հարակից մարդու իրավունքների խախտումների հիման վրա սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության» Միավորված ազգերի օրենսդրությունը, դատապարտելով բռնությունը և խտրականությունը ԼԳԲՏ անձանց նկատմամբ։

Նույնասեռական գործունեության օրինականություն

2003 թվականի ապրիլի 18-ից, հաշվի առնելով մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները, նույնասեռականությունը Հայաստանում ապաքրեականացվել է։

Հայաստանի Հանրապետությունը, ստորագրելով և վավերացնելով մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, պարտավորվել է ստանձնել՝ ձեռնարկելու կոնկրետ քայլեր՝ բարելավելու ԼԳԲՏ անձանց իրավունքների իրադրությունը Հայաստանում, ինչպես նաև պայքարելու ԼԳԲՏ անձանց հանդեպ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով ցանկացած տեսակի խտրականության, ատելության խոսքի, ատելության հիմքով հանցագործությունների դեմ։ Հատկանշական է իրավապահ, դատական մարմինների դերը ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունների բացահայտման և արդարացի պատասխանատվության ու պատժի ենթարկման գործում, սակայն, հիմք ընդունելով ինչպես մի շարք միջազգային կառույցների և կազմակերպությունների, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ՌԱԵՀ , Իլգա-Եվրոպա, Ամնեսթի Ինթերնեշնլ և այլն, այնպես էլ՝ ներպետական կառույցների զեկույցները, հետազոտությունները, հաշվետվությունները՝ պետական քաղաքականությունը խտրականության բացառման և իրավահավասարության ապահովման ոլորտում արդյունավետ չէ ո՛չ օրենսդրական, ո՛չ գործնական առումով։

Համաձայնության տարիքը 16 է, անկախ սեռից և սեռական կողմնորոշումից։ Այդ է փաստում նաև 2018թ.-ի օգոստոսին Շուռնուխ գյուղում իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով պայմանավորված բռնության գործադրումը 9-ը երիտասարդների, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց և ակտիվիստների նկատմամբ։

Նույնասեռ ամուսնության ճանաչում

Հիմնական հոդված՝ Նույնասեռ ամուսնություններ Հայաստանում

Նույնասեռ ամուսնությունները և քաղաքացիական միությունները Հայաստանում օրինական չեն, և սահմանադրությունը սահմանում է ամուսնությունը որպես միայն տարասեռ զույգերի միություն։

2017 թվականին հուլիսի 3-ին «PanARMENIAN.Net» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել` ըստ որի՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ արտերկրում նույնասեռ ամուսնությունների Հայաստանում ճանաչվում են։ Այս լուրը տարածվել է որոշ լրատվամիջոցների կողմից, սակայն դրա հաստատումը չի եղել։ 2019 թվականին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ճանաչում նույնասեռ ամուսնությունները։

Հայաստանի ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ այլ երկրներում կնքված ամուսնությունները ճանաչվում պետության կողմից, սակայն եթե օտարերկրյա պետության նորմերը հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին, ապա կիրառվում է Հայաստանի օրենսդրությունը։ Արդյունքում՝ օտարերկրյա նույնասեռ ամուսնությունների ճանաչումը իրավապաշտպաններին անհնարին է թվում։

Որդեգրում

Հայաստանում նույնասեռ զույգերին չի թույլատրվում երեխաների որդեգրումը, և նման օրենսդրության շուրջ հայտնի բանավեճ չկա։

Զինվորական ծառայություն

Ըստ Հելսինկյան Իրավունքների կոմիտեի, 2004 թվականին ստորագրված պաշտպանության նախարարության ներքին հրամանագիրը արդյունավետ կերպով արգելում է գեյ տղամարդկանց ծառայել զինված ուժերում։ Փաստացի նրանք որակվում են որպես «հոգեկան խանգարում ունեցող» և ուղեգրվում են հոգեբուժարան։

ԼԳԲՏ էմիգրացիա

Հայաստանում ԼԳԲՏ էմիգրացիայի առանձնահատուկ նպաստող գործոններն են՝ ֆիզիկական անվտանգության սպառնալիքները և անպաշտպանությունը պետությունից, ընտանիքից մերժվածությունը կամ մերժված լինելու վախը, ազատ ինքնադրսևորման և ինքնության ճանաչման սահամանափակումները, մեկուսացումը, հոգեբանական ճնշումները, սոցիալական կարգավիճակի կորուստը և կորստի վախը, շանտաժը, ճնշումները և այլն։ Փաստորեն, մնացած մասն ապավինում է որոշ իրավապաշտպան կազմակերպությունների օգնությանը կամ մեկուսանում է, կամ էլ շարունակում է ապրել օրեցօր աճող ատելության մթնոլորտում, խտրականության և բռնության ենթարկվելու վախի և հավանական վտանգի պայմաններում։

Оставьте комментарий